fbpx
Հասարակություն

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել

«Որպես Լուսավոր Հայաստան կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու տեղեկացնում եմ, որ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչը ակնհայտորեն չտիրապետելով իր դերակատարման նշանակությունը այդ տեղամասում լարվածություն է առաջացրել հանձնաժողովի շրջանում և քաղաքական գնահատականով է հանդես եկել ֆեյսբուքում` անհարկի շահարկելով Լուսավոր Հայաստան կուսակցությանը»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ծովինար Դանիելյանը:

Նա պարզաբանում է, որ դիտորդի շահարկման առարկան եղել է այն, որ հանձնաժողովի անդամը իր ազատ ժամին փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, որը տվյալ պահին այդտեղ չի եղել:

«(Կներեք, որ հանձնաժողովի անդամը ևս մարդ է և կարող է գնալ քվեարկության, կամ սնվել, կամ ծխել, կամ հոգալ իր այլ կարիքներ…)

«Որքան կարևոր է դիտորդական առաքելության դերը նույնքան էլ կարևոր է, որպեսզի դիտորները տիրապետեն իրենց լիազորություններին և քաղաքական շահարկումներից զերծ մնան»,-եզրափակել է պատասխանատուն:

Աղբյուր`https://armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ