Օգոստոսի 19-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Մհեր Ե., ծնված 1989 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։