Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնին հանձնարարել է գնահատել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի հնարավորությունները, հայտնում է France Info-ն։
«Մենք երկխոսություն ենք վարում Երևանի հետ՝ գնահատելու նրա սպառազինության կարիքը։ Սա նաև ավելի բարդ իրավիճակից խուսափելու միջոց է, որն այս անգամ անկասկած կհանգեցնի Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի կողմից կոշտ պատժամիջոցների»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ զենքի մատակարարման կոնկրետ ժամկետներ հայտնի չեն: