fbpx
Աշխարհ

Նոր պայթյուններ են եղել Լիբանանում

Քիչ առաջ Լիբանանում նոր պայթյուններ են հնչել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը հայտնում է առնվազն երկու նոր պայթյունների մասին՝ մեկը՝ երկրի հարավային շրջաններում, մյուսը՝Բեյրութի հարավային արվարձանում։

Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ պայթել են «Հեզբոլա»-ին պատկանող հեռահաղորդակցության միջոցները։

Արդյոք խոսքը կրկին փեյջերների մասին է՝ չի հստակեցվում։

«Պայթյուններից մեկը տեղի է ունեցել երեկվա հարձակման զոհերից մեկի հուղարկավորության վայրում», – փոխանցում է Reuters-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ