Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա. Ջասթին Թրյուդո

Հրապարակող՝

tryudo

Ամենադիտվածներ

Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն այդ մասին գրառում է արել Twitter-ի իր էջում։

«Քիչ առաջ զրուցեցի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ես նրան ասացի, որ Կանադան Ուկրաինային կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մի խմբաքանակ։ Մենք նաև քննարկեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային ուղարկվող հումանիտար օգնությունը»,- գրել է վարչապետը։

Թրյուդոն նաև հայտնել է, որ Զելենսկուն հրավիրել է ելույթ ունենալ Կանադայի խորհրդարանի առջև:

Ամենաթարմ