Ամերիկացի միլիարդատեր, Amazon-ի սեփականտեր Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում աճել է 8,44 միլիարդ դոլարով։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Սրա շնորհիվ Բեզոսը նոր ռեկորդ է սահմանել՝ կարողությունը հասցնելով 211 միլիարդի։
Ըստ աղբյուրի՝ այսպիսի թռիչքային աճն ապահովել են Amazon-ի բաժնետոմսերի գնի 20 տոկոսով աճը, որն էլ հետևանք է՝ Պենտագոնի ու Microsoft-ի միջև եղած պայմանագրի խզման մասին լուրերի։