Լուրեր էին շրջանառվում, որ նախատեսվում է «Հայփոստի» բաժանմունքներ արգելել չպատվաստված քաղաքացիների մուտքը։
Տեղեկությունը ստուգելու համար «Հայկական ժամանակը» կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, որտեղից հաստատել են շրջանառվող լուրը։
ԱՆ-ից հայտնել են նաև, որ նման սահմանափակումներ են նախատեսվում ոչ միայն «Հայփոստում», այլ նաև այլ հասարակական վայրերում։
Նախարարությունից նշել են, որ այդ գործողությունները հիմնականում արվում են թիրախային խումբ դարձած չպատվաստված քաղաքացիներին համաճարակի հետևանքներից զերծ պահելու նպատակով։