Չելսին նոր սեփականատեր ունի

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է սեփականատիրոջ փոփոխության մասին։ Թոդ Բոլիի գլխավորած կոնսորցիումը պաշտոնապես դարձավ ակումբի սեփականատերը։

Eldridge-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բոլիի և Clearlake Capital Group LP-ի գլխավորած կոնսորցիումը այսօր հայտարարեց «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականության իրավունքի փոխանցման ավարտի մասին:

Կոնսորցիումի կազմում են նաև Wyss հիմնադրամի հիմնադիր Հանսյորգ Վիսը և Guggenheim Capital-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ուոլթերը: Ուոլթերին և Բոլիին են պատկանում են Լոս Անջելես Դոջերս, Լոս Անջելես Լեյքերս և Լոս Անջելես Սփարկս մարզական ակումբները:

Գործարքը ստացել է բոլոր անհրաժեշտ հավանությունները Միացյալ Թագավորության կառավարության, Պրեմիեր լիգայի և այլ իշխանությունների կողմից», – ասվում է հայտարարության մեջ:

Ամենաթարմ