Շվեյցարիայի Դաշնային ժողովի ազգային խորհուրդը հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն: Այս մասին տեղեկացնում է RTS հեռուստաալիքը։
Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության Խորհուրդը նախապես հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որն է՝ ԵՄ անդամ երկրներում պարտադիր արձակուրդ մտցնել նորածին երեխաներ ունեցող հայրերի համար։ Երեխայի ծնունդից հետո հայրերին արձակուրդ է տրամադրվում ԵՄ անդամ երկրների ճնշող մեծամասնությունում։ Շվեյցարիան, որը չի հանդիսանում ԵՄ անդամ երկիր, հայրերի համար արձակուրդ չկա։
Ասվում է, որ երկշաբաթյա արձակուրդի մասին օրինագծի օգտին է քվեարկել 129 մարդ, դեմ՝ 62-ը, 1՝ ձեռնպահ։Նշում է, որ նման արդյունքի հասնելու համար պահանջվել է 20 տարի է եւ ավելի քան 30 նախաձեռնություն խորհրդարանում։ Ընդ որում, գործող օրենսդրության համաձայն, երիտասարդ հայրը միայն մեկ ազատ օր է ստանում երեխայի ծնվելուց հետո։
Իսկ ահա նոր նախաձեռնությամբ՝ հայրության արձակուրդ կարելի է վերցնել երեխայի ծնվելուց հետո 6 ամսվա ընթացքում առանձին օրերի կամ ամբողջական կարգով։ Նպաստի օրական գինը կկազմի 196 ֆրանկ (փոխարժեքը գրեթե հավասար է դոլարին)։
Բացի այդ, «ողջ ընտանիքի բարեկեցության համար երեխայի խնամքի խելամիտ արձակուրդի համար» ազգային նախաձեռնությունը պահանջում է 20-օրյա արձակուրդ, որը կարող է օգտագործվել երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում, սակայն պատգամավորները չեղարկել են այդ ծրագիրը՝ քվեարկելով 120-ը 67-ի հարաբերակցությամբ։
Այդպիսով երկշաբաթյա արձակուրդի մասին փոխզիջումային տարբերակը կարող է ընդունվել, եթե չեղարկվի սկզբնական նախաձեռնությունը կամ եթե նախաձեռնող կոմիտեն հետ կանչի հանրաքվե անցկացնելու մասին խնդրագիրը։ Այդ մասին հաղորդում է Swissinfo ռադիոկայանը։