UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կրկին խոսել է Սուպերլիգայի մասին, այն անվանելով՝ տխրահռչակ։
Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Չեֆերինն իր խոսքում հույս է հայտնել, որ Սուպերլիգան ընդամենը դրվագ էր, որը վերապրելու կարիք այլևս չի լինի։
Նա նշել է, որ կա ցանկություն վերադառնալու նորմալ կյանքին։
UEFA-ի նախագահն ընդգծել է, որ պետք է միասնական լինել ու դառնալ օրինակ բոլորի համար։