Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ, որոնք մեծապես բարելավում են տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքը։ Այս ծրագրի շրջանակներում կառուցվել է 34 կմ երկարությամբ արագընթաց ավտոճանապարհ, որը ապահովում է անվտանգ երթևեկություն երկու ուղղություններով։ Յուրաքանչյուր երթևեկելի գոտու կողքին նախատեսված է նաև անվտանգային գոտի։

Բացի հիմնական ճանապարհից, նախագծի շրջանակում կառուցվել են նաև 20 կմ ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ, որոնք ապահովում են մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Ծրագրի իրականացման ընթացքում կառուցվել են 9 փոխհատում, 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջ, 10 անասնանցում և գյուղտեխնիկայի անցում։ Այս ենթակառուցվածքները նպաստում են անվտանգ երթևեկությանը և բարելավում են գյուղական համայնքների կապը։
Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է, իսկ ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

