Քահանա Վահրամ Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին»։
https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3760211480708770?__cft__%5B0%5D=AZXi5hDdfBizzqjoUOHVm0N0fO3jR_mjOniV3kS70NWmAQ2wVyY_0nf904qDpUmJj0T0wMiOWSt-hrylzOO2yTog7Y-uMtTH4fTjY9AnsW5qB1j0aU5dk0Jj2vI3FGLvIm0&__tn__=%2CO%2CP-R