Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր ձեռքի տակ է գտնում սկանդալային ձայնագրություն, որը կբացահայտի Նիկոլ Փաշինյանի դեմքը՝ որպես ՀՀ ղեկավար։
Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ՝ երրորդ նախագահը հրապարակեց՝ նախորդ օրը խոստացած ձայնագրությունը, որը, ըստ նրա, «ջախջախիչ» կոմպրոմատ էր լինելու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իսկ՝ ինչ բովանդակություն ուներ այդ ձայնագրությունը, և ինչ էր փոխելու՝ այս գործիչների նկատմամբ հանրության ունեցած կարծիքում։
Որպես այդպիսին ձայնագրությունը՝ իբրև թե, Նիկոլ Փաշինյանի այն հատարարության պատասխանն էր, թե Սերժ Սարգսյանը բանակի գումարները Բադեն-Բադենի կազինոներից մեկում մսխել է։
Ձայնագրության ուշագրավ դրվագներից մեկը, այսպես ասած, Լավրովյան պլանի մասին է, որը շրջանառության մեջ է մտել 2016 թվականին ու ըստ դրա՝ 5+2 բանաձևով Հայաստանը Ադրբեջանին պետք է վերադարձներ Լեռնային Ղարաբաղի տարածքները խաղաղության դիմաց և, որ ամենակարևորն է՝ առանց Լեռնային Ղարաբաղաի կարգավիճակի ճշգրտման։
Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ հնարավոր չէ հարցի լուծում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման։
Սերժ Սարգսյանը, ով 2011 թվականի հունիսին Կազանում պատրաստ էր ստորագրել համատեղ հայտարարությունը ու պատրաստ էր միակողմանի զիջումների գնալ, այսօր հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմ։
Հրապարակված ձայնագրությունն ապացույցն է այն բանի, որ ներկայիս իշխանության ղեկավարը, ի տարբերություն նախկին իշխանությունների, պաշտոնական և ոչ ֆորմալ բանակցությունների շրջանակներում պաշտպանել է Հայաստանի պետական շահն ու Արցախի կարգավիճակի ճշգրտման թեզը։
Ավելին՝ ձայնագրությունը փաստում է, որ ներկայիս իշխանությունը, փակուղում հայտնված բանակցային գործընթացը, ժառանգել է ՀՀ նախորդ իշխանություններից։
Այլ հարց է, որ ներկայիս իշխանությունը պատերազմում պայքարել է ուժերի ներածին չափով, ոչ թե ազատագրված հողերը հանձնել հենց այնպես։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հրապարակած ձայնագրությանը նշելով, որ հանրության մոտ տարակուսանք է առաջացնում՝ Սարգսյանն ուզում է Փաշինյանին վնաս տա՞, թե՞ օգուտ։ Արդյունքում հրապարակված ձայնագրությունն հակառակ էֆեկտ ունեցավ՝ հաստատելով իշխանության՝ պատերազմից հետո արված հայտարարությունները բանակցային գործընթացի մասին։
Սարգսյանը, գիտակցելով արտահերթ ընտրություններում սեփական քաղաքական ուժի ձախողումը, փորձեց օգտագործել իր ունեցած բոլոր կոմպրոմատները, նախ փորձելով ներկայացնել ավելի ազդեցիկ, քան դրանք կան, և ձգտելով ուղղորդել հանրային տրամադրությունն ու դիրքորոշումը նեկայիս իշխանության դեմ, ինչի հարցում հերթական անգամ ձախողվեց։
Շողիկ Կակոյան