Նյու Յորքում տեղի է ունեցել նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկը`«Met Gala 2019»-ը: Կոստյումի ինստիտուտի հանդեսին մասնակցելու համար հոլիվուդյան աստղերը ժամանել էին «Մետրոպոլիտեն» թանգարան՝ ցուցադրելու իրենց ինքնատիպ հանդերձները:
Միջոցառումը համարժեք է «Օսկար»-ին և «Գրեմմի»-ին, սակայն այստեղ գնահատվում է ոչ թե դերասանական խաղը, ձայնային տվյալները կամ ռեժիսորական լավ աշխատանքը, այլ` հագուկապը:
Ամեն տարի ցուցադրության թեման տարբերվում է նախորդից, և այս տարի հյուրերի ստեղծած կերպարները պետք է ունենայն հետևյալ բնորոշիչ գծերը ՝ հեգնանք, արհեստականություն, նոստալգիա, էքստրավագանտություն:
Լեդի Գագայի հայտնվելը կարմիր գորգին վերածվել է իսկական ներկայացման։Նշենք,որ երգչուհին մի քանի անգամ զգեստափոխվել է:
Եթե նախորդ տարի Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը միջոցառման ամենաքննարկված և գեղեցիկ զույգն էին,բայց այս տարի Իրինան ներկայացել է միայնակ։
Առանձնանում են Քարդաշյանները, ովքեր միջոցառմանը ներկայացել են գրեթե ողջ կազմով: Լուսանկարներում կտեսնեք Քրիս Ջեններին, Քայլիին, Քենդալին: Քիմը ֆոտոխցիկների առջև է հայտնվել ամուսնու՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ: Ռեփերն անտեսել էր երեկոյի թեման, իսկ հայազգի աստղը փորձել էր ստանալ օվկիանոսից նոր դուրս եկած կնոջ կերպար, ինչը նրան կարծես թե հաջողվել է։ Քիմի այս կերպարը ստացել է շատ դրական կարծիքները: