ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Օբաման շաբաթ երեկոյան անձամբ զանգահարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենին՝ Հարավային Կարոլինայում վերջինիս հաղթանակը շնորհավորելու, սակայն տեղեկացրել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում, այդ թվում՝ նրան:
Հայտնի է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վճռական հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայում փետրվարի 29-ին կայացած նախնական ընտրությունների ժամանակ. ընտրողների մեծամասնությունը քվերակել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Բայդենի առաջադրման օգտին:
Օբամային մոտ կանգնած աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Օբաման նախկինի պես կարծում է, որ իր ամենակարևոր առաքելությունը կուսակցությունը միավորելն է:
«Նա պատրաստ է ներդնել իր ջանքերը կուսակցությունը միավորելու և Թրամփի դեմ հաղթանակ տանելու հարցում»,-նշել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած դրան, Բայդենը շարունակում է իր ելույթներում նշել Օբամայի անունն ու ժառանգությունը. մյուս թեկնածուները, ինչպիսիք են՝ Մայքլ Բլումբերգը, նույնպես հաճախ նշում է Օբամայի հետ իր գործընկերության մասին:
Նշենք, որ ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին