fbpx
Ժամանց

Օբամաները Թրամփի մասին սերիալ կնկարահանեն

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, կդառնան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման սկզբնական շրջանի մասին պատմող սերիալի պրոդյուսերներ, գրում է DW-ն:

Նշվում է, որ սերիալը նկարահանվելու է Թրամփին ոչ այդքան շահեկան դիրքերում ներկայացնող գրքի մոտիվներով:

«Netflix-ով հեռարձակվող սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «5-րդ ռիսկ»-ի էկրանավորումը, որը ներկայացնում է Թրամփի կառավարման առաջին շրջանի փաստական քրոնիկոնը: «5-րդ ռիսկը» նախագահին ներկայացնում է ոչ այդքան շահեկան դիրքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սերիալը նվիրված կլինի այն «անտեսանելի» աշխատանքին, որն իրականացնում են ամենահասարակ հերոսները, որ ղեկավարեն ԱՄՆ կառավարությունը և հսկեն ժողովրդին:

Միշել և Բարաք Օբամաները Netflix-ի հետ համագործակցում են 2018 թ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ