fbpx
Տնտեսություն

Երևանի ու Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը վերականգնվեց․ FlyOne Armenia

Այսօր՝ փետրվարի 2-ից վերականգնվել է Երևանի և Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը:

Այս մասին տեղեկանում ենք FlyOne Armenia-ի Facebook-ի էջից։

«Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր պարբերական չվերթները:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ նաև աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսի բացումը:

Պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, ում կոչում էին «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», քսաներորդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկն է:

Փետրվար և մարտ ամիսներին Երևան-Ստամբուլ չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ապրիլ ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը: Ընկերությունը կիրականացնի շաբաթական 3 չվերթ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսերի արժեքը սկսվում է 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ