fbpx
Արցախ

Այս գիշեր օկուպացված Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները

Այս գիշեր ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։

Այս մասին «Ազատության»-ը տեղեկացրել է ԼՂ ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են»,- ասել է նա:

Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։

Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ ԼՂ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում է։ Փրկարարները Հայաստան են տեղափոխել նաև ծառայության տեխնիկան, հրշեջ մեքենաները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ