Վիրոլոգներ Ալեքսանդր Բուտենկոն և Պետր Չումակովը ասել են, որ խմբային հատուկ իմունիտետը, որը ձևավորվում է կորոնավիրուսի մի քանի տարբերակների հետ շփումից հետո, կարող է պաշտպանել «Օմիկրոնի» շտամով վարակվելուց։
«Վիրուսի տարբեր գենոտիպերի համակցությունը մարդկանց մոտ առաջացնում է խմբային հատուկ իմունիտետի ձևավորում, որը կարող է պաշտպանել տարբեր գենոտիպերից»,- ըստ ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալության, ասել է Բուտենկոն։
Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի տարբեր տարբերակների հետ բազմաթիվ շփումների արդյունքում առաջացած անձեռնմխելիությունը պատվաստումների հետ միասին կապահովի կոլեկտիվ պաշտպանություն COVID-19-ից։
Չումակովի խոսքով՝ «Օմիկրոն» շտամի մուտացիաները զգալիորեն փոխել են S-սպիտակուցը, ինչը մեծացնում է պատվաստումից հետո ձևավորված հակամարմինները շրջանցելու նրա հնարավորությունները։