fbpx
Հասարակություն

Սա իրավունքի, օրենքի գերակայության պայքար է. Գարեգին Միսկարյան

Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.

Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրագրի ստորագրահավաքի բորոր մասնակիցներն, և բոլոր նրանց ովքեր տարբեր կերպ կապվում և իրենց աջակցություն էին/են հայտնում մեզ։ Երեևի ավելորդ է ասել, որ ԲՀԿ երիտթևի ու Կենտրոն հը տարածած կեղծիքը, թե մենք ինչ որ տեղից ֆինանսավորվում ենք, ու դա է մեր ընդվզման պատճառը, իրականության հետ աղերս չունի։

Ուզում եմ մի բան բոլորիս համար հստակ լինի.

Սա կրոնի, հավատքի, անճաշակության, տգիտության դեմ պայքար չի։ Սա նույնիսկ բնապահպանական պայքար չի ու չնայած բոլոր բաղադիչները առկա են, այդուհանդերձ, անձամբ ինձ համար սա իրավունքի պայքար է, օրենքի գերակայության պայքար է։

Հայաստանի հանրապետությունը պիտի լինի իրավական պետություն, բայց Հայաստանի Հանրապետությունը կդառնա իրավական պետություն, միայն եթե մեզանից յուրաքանչյուրը իր տեղում պայքարի ամենափոքր ապօրինություններից մինչև ամենամեծ ապօրինությունների դեմ։ Ոչ մի կառավարիչ մեզ համար իրավական պետություն չի կայացնելու։

Հատիս լեռան վրա հողերի օտարման և շինարարական աշխատանքների հետ կապված կոպտորեն խախտվել են մի շարք օրենքներ, խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մենք բոլորս պիտի հետեւողական լինենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ` կլինի վարչապետ, նախարար, թե կադաստրի աշխատող։

Ես հասկանում եմ, որ շատերի մոտ խորը ապատիկ վիճակ է, բայց չի կարելի ընկճվել։ Ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ էս ապօրինությունները մարսվեն։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի օրենքները փոխեն ըստ իրենց նպատակահարմարության ու անեն ինչ ուզում են։

Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է լինելու իր իրավունքին, Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն դարձնելու բանալին մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է ու մենք միասին Հայաստանի Հանրապետությունը դարձնելու ենք մի պետություն, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ