fbpx
Աշխարհ

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ այն ճանաչելու օրինագիծ է ներկայացրել

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ, որով առաջարկվում է սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել դրա մեղավորների անունները:

Դրանց փոխարեն առաջարկվում է այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղաքացիական ծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» կայքը:

«Հայ ժողովրդի Մեծ եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում, պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ