Լոս Անջելեսում ռեկորդային 119,75 մլն դոլարով առանձնատուն է վաճառվել: Վիթխարի առանձնատունը կառուցվել է 1991 թվականին հանգուցյալ պրոդյուսեր Ահարոն Սփելինգի և նրա այրիի համար:
Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ սա Լոս Անջելեսում վաճառված անշարժ գույքի ամենաբարձր գինն է:
Հոլմբի բլուրների 1,9 հեկտարի վրա տեղակայված 5 258 քառակուսի մետր մակերեսով ամրոցը Լոս Անջելեսում ամենամեծ տունն է:
Սփելինգը եղել է այնպիսի սերիալների պրոդյուսերը, ինչպիսին են «Չառլիի հրեշտակները», «Դինաստիա», «Բեվերլի Հիլզ 90210» և «Մելռոուզ Փլեյս»: 2006 թվականին նրա մահից հետո Սփելինգի այրի Քենդին առանձնատունը վաճառել է 85 մլն դոլարով Պետրա Էքլսթոունին՝ «Ֆորմուլա-1»-ի միլիարդատեր Բեռնի Էքլսթոունի դստերը:
Տունն ունի 123 սենյակ, այդ թվում՝ 14 ննջասենյակ և 27 լոգասենյակ: