Օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել Է, որ Իսրայելը մտադիր Է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման վրա, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:
Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանն ինքը կներկայացնի այդ հարցի շուրջը նոր ռազմավարական տեսակերպը: «Այն, ինչ մենք պետք Է անենանք, ինչով զբաղվում ենք, ռացիոնալ արաբան երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն Է, որոնք մեզ հետ մեկտեղ հակահարված կտան եւ կարգելափակեն այդ Էքսպանսիան»,- ասել Է նա:

