Օզիլի և Կոլաշինացի վրա խուլիգաններ են հարձակվել դանակներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեզութ Օզիլի և Սաեդ Կոլաշինացի վրա խուլիգանական խումբ է հարձակվել։ Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հյուսիսային թաղամասում։

Նշվում է, որ ֆուտբոլիստները գտնվել են անվտոմեքենայում, երբ դանակներով զինված խուլիգանները գրոհել են նրանց վրա։ Օզիլը դուրս է եկել ավտոմեքենայից և վազել դեպի մոտակա ռեստորանի անվտանգություն, իսկ Կոլաշինացը կռվի է բռնվել խուլիգանների հետ և, կարծես, վախեցրել նրանց։

Ռեստորանի աշխատակիցները շուտով միջամտել են և արդյունքում՝ խուլիգանները թաքնվել են, իսկ ֆուտբոլիստները վնասվածքները չեն ստացել։

Ամենաթարմ