Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում Մեսութ Օզիլի ցուցադրած խաղի մասին.
«Դու կամ ունես առաջատարի որակներ, կամ չունես: «Ռեալում» Օզիլը շրջապատված էր թոփ խաղացողներով՝ այդ թվում սպորտի պատմության լավագույն մարզիկներից մեկով՝ Կրիշտիանու Ռոնալդուով:
Մադրիդում նա թոփ ֆուտբոլ էր ցուցադրում, սակայն եթե մեկ քայլ հետ ես կատարում, ապա պետք է սկսես հնարավորություններդ ավելի շատ ցուցադրել, քանի որ կողքիդ այլևս չունես նախկին մակարդակի ֆուտբոլիստներ:
Քեզ գնում են, որպեսզի դառնաս թիմի լիդերը: Կարծում եմ, որ Մեսութը չունի այդ ամենը: Ես նրա հետ ամեն օր չեմ մարզվում, բայց մտածում եմ, որ Օզիլի մոտ բացակայում են առաջատարի որակները»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Goal-ը: