Մակրոնն Ալիևից պահանջել է զորքերի դուրս բերում

Հրապարակող՝

Armen_V._Grigoryan_2

Ամենադիտվածներ

Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է իր կոչը` պահպանել հրադադարի ռեժիմը, զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր։ Մակրոնն Ալիևին նաև հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

Ֆրանսիայի նախագահն Ալիևին տեղեկացրել է ՀՀ վարչապետի` բոլոր չկարգավորված հարցերի շուրջ բանակցություններին պատրաստ լինելու, իսկ Ֆրանսիայի` այդ բանակցություններին աջակցելու պատրաստակամության մասին:

 

Ամենաթարմ