Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով ազգությամբ հայ նախարար Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է երկրի կառավարության հրաժարականը։
Այս մասին հայտնում է Lebanon Debate-ը։
Ըստ աղբյուրի՝ Օհանյանը նշել է, որ հրաժարականի պահանջը ներկայացնելու է Կառավարության առաջիկա նիստում։
Նշվում է, որ պահանջը կապված է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ու դրա հետևանքների հետ։