fbpx
Հասարակություն

Պահանջում եմ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը քարոզարշավում․ Թաթոյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:

Այս մասին Facebook-ի իր գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշում է, որ ակնհայտորեն նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: ՄԻՊ-ը նաև դա բացահայտ անհարգալից վերաբերմունք է համարում գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:

«Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար», – ավարտել է խոսքը Թաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ