Le10sport-ի հաղորդմամբ՝ ՊՍժ-ի պաշտպան Տանգի Կուասին, ով ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»։ Հաղորդվում է, որ 17-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ապագայում միգուցե փոխարինի Սերխիո Ռամոսին։
Կուասին Լիգա 1-ի ավարտված առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: