Ավստրալիայում բնակվող հայերը փակել են Սիդնեյի հարբոր կամուրջը։
Այս մասին հայտնում է տեղի հայկական ազգային կոմիտեի ղեկավար Հայկ Կայսերյանը։
Նա նշում է, որ ցուցարները ավտոերթ են կազմակերպել ու բողոքում են Ավստրալիայի լռությունից՝ Արցախի դեմ սանձազերծված թուրքաադրբեջանական ագրեսիայի հարցում։