Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են արտոնյալ համաձայնագրի ուղղությամբ

Հրապարակող՝

pochetinno

Ամենադիտվածներ

Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի ուղղությամբ, որը թույլ կտա ավելացնել առևտուրը երկու երկրների միջև մաքսային սակագների իջեցման միջոցով: Այդ մասին հայտնել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Հազար Ֆարհադովը։

Նրա խոսքով՝ պակիստանյան ընկերությունները, այդ թվում՝ դեղագործական ընկերությունները, լայն հնարավորություններ ունեն Ադրբեջանում արտադրությամբ զբաղվելու համար:

Դեսպանը պակիստանցի ներդրողներին առաջարկել է ուսումնասիրել Ադրբեջանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը:

Ամենաթարմ