Պակիստանի հարավում գտնվող Հուբ քաղաքում պայթեցվել է լրագրող Շահիդ Զեհրիի ավտոմեքենան։ Ինչպես հաղորդգում է Al Jazeera լրատվամիջոցը, սպանության պատասխանատվությունը ստանձնել է անջատողական «Բելուջիստանի ազատագրական բանակը»։
Ըստ աղբյուրի՝ հանցագործները մեքենայի վարորդի նստատեղի տակ տեղադրել են մագնիսական պայթուցիկ սարք: Վարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն։ Լրագրողը հոսպիտալացվել է, սակայն հիվանդանոցում մահացել է: