fbpx
Աշխարհ

Պակիստանի բանակը բարձր մարտունակության է բերված Հնդկաստանի հետ սահմանին

Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են պահպանել բարձր մարտունակության վիճակը պակիստանյան Բալակոտ քաղաքի մոտ ահաբեկիչների ճամբարին հնդկական ՌՕՈւ հարվածներից երկու շաբաթ անց, հայտնում է Hindustan Times-ը։

«Լրիվ մարտունակ վիճակում են F-16 կործանիչները (Պակիստանի) արևելքում։ Քաշմիրի պակիստանյան հատվածի վերահսկման գծում շարունակվում է 10-րդ բանակային կորպուսի և Պակիստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի բրիգադի տեղակայումը», – պարբերականը մեջբերում է հնդկական ռազմական աղբյուրների տեղեկատվությունը։

Նրանց տեղեկատվությամբ, Իսլամաբադի՝ ԱՄՆ-ից և Հորդանանից ստացված F-16 ինքնաթիռները բարձր մարտունակության են բերված ավիաբազաներում Հնդկաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։ Ջամու ու Քաշմիր նահանգում հնդկական զորքերի շարասյան դեմ փետրվարի 14-ի ահաբեկչությունից հետո, որը երկու երկրների հարաբերություններում լարվածության առիթ հանդիսացավ, Պակիստանը վերահսկման գծում տեղակայել է լրացուցիչ ՀՕՊ միջոցներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ