Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որն անօրինական ճանապարհով հատել է հայ-թուրքական սահմանը:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, մի քանի օր առաջ սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է անհայտ անձի, որը մոտեցել է Հայաստանի պետական սահմանին:
Սահմանախախտը հաղթահարել է սահմանային Արաքս գետը և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:
Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ Պակիստանի քաղաքացի է և մտադիր էր տարանցիկ ճանապարհով Հայաստանից մեկնել Եվրամիության երկրներ:
Զննման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել են Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս: Այս պահին անցկացվում են համալիր գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար: