Պակիստանի իշխանությունները Ամանորի բոլոր տոնակատարություններն արգելելու որոշում են կայացրել՝ ի նշան Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության։
Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով Geo հեռուստաալիքին։
Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվաար-ուլ-Հակ Կաքարը նույնպես կոչ է արել երկրի ժողովրդին համերաշխություն ցուցաբերել:
«Պակիստանի ժողովուրդը տխրության մեջ է: Ուստի, հաշվի առնելով իրավիճակը՝ Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Ամանորի հետ կապված բոլոր տոնակատարությունները»,- ասել է Կաքարը հեռուստաուղերձում։

