Պակիստանը պատրաստ է վերադարձնել հնդիկ օդաչուին

Հրապարակող՝

janaparh

Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մոհմուդ Քուրեշին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են դիտարկել հնդկական օդանավի օդաչուի վերադարձը, եթե դա հանգեցնի երկու երկրների միջև հակամարտության լարվածության նվազմանը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք պատրաստ ենք դրական փոխգործակցության»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Պակիստանի բանակը խոցել է հնդկական երկու ռազմական օդանավ և ձերբակալել օդաչուի` երկրի օդային տարածքը խախտելու համար: Հնդկաստանն ավելի ուշ խոցել է պակիստանյան կործանիչ` իր օդային տարածքը խախտելու համար:

Ամենաթարմ