fbpx
Աշխարհ

Պակիստանը վերսկսեց գնացքների երթևեկությունը Հնդկաստանի հետ

Պակիստանի իշխանությունները մարտի 4-ին վերսկսել են Samjhota Express գնացքների երթևեկությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև: Այդ մասին հայտնել է Nation թերթը: Նրա տվյալներով՝ գնացքը առավոտյան Լահորից մեկնել է Աթարի: Այն փոխադրում է 195 ուղևորի: Գնացքը չվերթերն իրականացնում է երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններում լարվածության սրվելու պատճառով գնացքների երթևեկությունը անորոշ ժամանակով դադարեցնելու Իսլամաբադի որոշումը հայտնի է դարձել փետրվարի 28-ին:Պակիստանի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ գացքների երթևեկությունը պետք է վերսկսվեր «այն բանից անմիջապես հետո, երբ կբարելավվի անվտանգության հետ կապված իրադրությունը»:

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում:

Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ