fbpx
Հասարակություն

Աթենքի փողոցի սկզբնամասում միակողմանի փակվել է երթևեկությունը

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ ապրիլի 28-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի սկզբնամասում առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները միակողմանի փակել են երթևեկությունը։

Փրկարարները հեռացրել են թուլացած քարերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ