Փալոնը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգային և հումանիտար աջակցություն տրամադրելու անհրաժեշտության մասին

Հրապարակող՝

Congressman Pallone

Ամենադիտվածներ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ հայտարարել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտության մասին:

«X»-ի իր միկրոբլոգում կոնգրեսականը գրել է, որ ինքն այս մասին հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ երեկ՝ նոյեմբերի 5-ին։

«Խոսեցի ԼՂ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումների կանխատեսումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն»,- գրել է Փալոնը։

Ամենաթարմ