Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Պանամայի իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովի Telegram-ի ալիքը:
Նշվում է, որ Պանամայի իշխանությունները նախ և առաջ ստուգել են, թե ինչպես են Պորոշենկոն և նրա մերձավորները Պանամայում պահել իրենց փողերը, անշարժ գույքը, ակտիվները, ինչպես են խուսափել Ուկրաինայի բյուջե մուծել հսկայական հարկեր և «լվացել» հափշտակած գումարները:
Հետո Պորտնովը ցուցմունք է տվել Պորոշենկոյի դեմ՝ երդվելով, որ միայն ճշմարտությունը կասի: Ինչից հետո էլ արդեն նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել:

