Պանդեմիան հանկարծակի սկսվեց, սակայն կան այլ պանդեմիաներ, որոնք մենք չենք նկատում․ Հռոմի պապ

Հրապարակող՝

Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելու դիմում չեմ տեսել. Վահե Էնֆիաջյան

Ամենադիտվածներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը «Սուրբ Մարֆայի տուն» նստավայրից հեռարձակվել է Vatican News-ի եթերում։ Հռոմի պապը հիշեցրել է պանդեմիայից բացի այլ վտանգավոր աղետների մասին։

«Կորոնավիրուսի պանդեմիան հանկարծակի սկսվեց, ինչպես ջրհեղեղը, սակայն կան այլ «պանդեմիաներ», որոնք մենք չենք նկատում, օրինակ՝ քաղցը, որն այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում խլել է 3,7 մլն մարդու կյանք: Այսօր իմ աղոթքն եմ ուղղում այդ այլ «պանդեմիաներին»՝ քաղցին, պատերազմներին, տառապող երեխաներին, որոնք չեն կարողանում սովորել: Թող Աստված կանգնեցնի այդ ողբերգությունները»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Նշենք, որ մարտի 8-ից Վատիկանում դադարեցվել են բոլոր պատարագները: Ամեն օր Հռոմի պապը ուղիղ եթերում աղոթում է:

Պոնտիֆիկոսն անդրադարձել է ամենացավոտ թեմաներին: Բացի այդ, Վատիկանի հրատարակչական տունը գիրք է հրատարակել, որում հավաքվաշ են պանդեմիայի ժամանակ պոնտիֆիկոսի ամենակարևոր ելույթները:

Ամենաթարմ