Սեպտեմբերի 13-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին։
«Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հանդիպիպում, որի ընթացքում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին, մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում:
- Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են 2021-ի ձմեռային զորակոչի արդյունքները
- Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում
«Գիտեք, որ երկար ժամանակ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում: Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը խրախուսվել է և զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը»,- նշված է հաղորդագրության մեջ: