fbpx
Քաղաքականություն

Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրված է․

«Հատված ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում իմ ելույթից.

«Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի:

Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցը։ Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ավելին, մի պետության, որը միջազգային հանրությանառջև դիրքավորվում է որպես նրա պատասխանատու անդամ և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ:

Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ` որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, ինչպես նաև արդեն հնչած սպառնալիքներին արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ։

Հարգելի՛ պատվիրակներ

Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը: Իր անկախությունը հռչակելուց, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին անդամակցելուց և բարեկամական պետությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը:

Ելնելով այս սկզբունքներից` Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցություն է հաստատել ԱԷՄԳ-ի հետ միջուկային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում` միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ»:

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1385659308309600?__cft__[0]=AZV_w635a_-ahtho7HKGyeqdtu5_Dig36blUSJlznZ8qHQhKzHSV9bLLyKV7mAn95t5BMl1maT3OWfnjqfL2Cp7NCxjzjPNWd8g3cBAWGwMHUZm9dZNu7cvoyWXQXRtoLoq7nv6BJxwXg3uZZBtd5Lu2nqXR6fxuK2lMlFzOiNwzm0-qgfB_tapzb-V2zQm-mrz7O5EOQm_lQ4pfWvExA6m7&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ