Ռոնալդինիոյի լուսանկարը Պարագվայի բանտից

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն դեռ շարունակում է մնալ Պարագվայի բանտերից մեկում:

Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նելսոն Կուևասը երեկ՝ ամսի 16-ին, այցելել է Ռոնալդինյոյին և լուսանկար հրապարակել նրա հետ: Կուևասը հաղորդմամբ՝ Ռոնալդինիոն հույս է հայտնել մոտակա ժամանակները բանտից ազատ արձակվել:

Ռոնալդինյոն և իր եղբայրը Պարագվայում կեղծ անձնագրեր ներկայացնելու մեղադրանքով ձերբակալվել էին և կալանավորվել: Ռոնալդինյոյի կալանքը կարող է տևել մինչև կես տարի, երբ ավարտվի հետաքննությունը:

Ամենաթարմ