fbpx
Առողջապահություն

Պարբերաբար սուրճ օգտագործելը օգնում է խուսափել լյարդի քրոնիկ հիվանդություններից

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 40-ից 70 տարեկան կես միլիոն բրիտանացիների բժշկական տվյալներն ու ուշագրավ եզրակացության են հանգել։

Այս մասին հայտնում է MedPortal-ը։

Պարզվել է, որ այս ցանկից այն մարդիկ, որոնք օրական 3-4 անգամ կոֆեին պարունակող ու ոչ լուծվող սուրճ են օգտագործել, 20 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել լյարդի քրոնիկ հիվանդություններով, քան նրանք, ովքեր սուրճ չեն օգտագործել։ Հետաքրքրական է, որ սուրճ սիրողների մոտ 49 տոկոսով ավելի քիչ են մահացությունները նշված պաթոլոգիաներից։

Ուսումնասիրությունները կատարվել է 11 տարվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ