Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հարցին:
«Հունվարից արդեն սկսվել է 5-ամսյա կրթական ծրագիրը, այն կավարտվի հունիսի վերջին: Եվ ըստ մեր պլանավորման՝ Երևանում նոր ծառայության գործարկումը նախատեսված է հուլիսից»,- նշել է Գրիգորյանը:
Նա է հույս հայտնել, որ նոր ծառայողներով կլինի էապես փոփոխված ոստիկանություն՝ արդյունքում ձգտելով հասնել հանրության վստահության աճին:
Պարեկային նոր ծառայությունը ստեղծվում է Ոստիկանության բարեփոխումների համատեքստում: Պարեկային ծառայությունը փոխարինելու է պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմողները անցնում են կրթական ծրագիր: