fbpx
Տնտեսություն

Տնտեսվարող սուբյեկտների կողմից պարետատանը հարյուրավոր նամակներ են ուղարկվել՝ բացառություն կատարելու դիմումով

Տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեղմացման վերաբերյալ Պարտետատունը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի միջոցով հայտարարություն է տարածել.

«2020 թվականի ապրիլի 22-ի պարետի N 51 որոշմամբ սահմանվել էին կոնկրետ ուղղություններ, որոնց դեպքում հնարավոր էր դիտարկել սահմանափակումներից բացառություն անելու հարցը՝ հիմք ընդունելով տնտեսվարողների կողմից ներկայացված դիմում-հայտերը՝ համավարակի պայմաններում գործունեության կազմակերպման հստակ նկարագրությամբ և անվտանգության կանոնների պահպանման կոնկրետ հանձնառություններով:

Այդ առնչությամբ պարետատունը մի քանի հարյուր դիմում-հայտ է ստացել տնտեսվարող սուբյեկտներից:

Դրանց մի մասին արձագանք է տրվել, մի մասը չի բխել վերը նշված որոշմամբ սահմանված ուղղությունների տրամաբանությունից, մյուս մասը գտնվում էր ուսումնասիրման փուլում:

Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման համաձայն՝ տնտեսական գործունեության մի շարք տեսակների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, որոնց համար սահմանված էր դիմում-հայտի պահանջ, սահմանափակումները հանվել են: Հետևապես, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ այդ հիմքով ստացված դիմում-հայտերին անհատական արձագանքելու անհրաժեշտությունը վերացել է:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ վերջին որոշմամբ սահմանված և այս պահին գործող սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները համընդհանուր են, և բացառություններ դիտարկելու հնարավորություն նախատեսված
չէ:

Ըստ այդմ, www.covid19.gov.am կայքում զետեղված՝ դիմում-հայտ ներկայացնելու առցանց ձևաչափը ժամանակավորապես արգելափակված է:

Հարցերի պարզաբանման և գրություններ ուղարկելու համար շարունակում են գործել պարետատան և պետական գերատեսչությունների հետ հաղորդակցության բոլոր մյուս խողովակները, այդ թվում՝ թեժ գծերը:

Շնորհակալ ենք փոխըմբռնման և համագործակցության պատրաստակամության համար»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/688566635312600/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAq8QgImmTiQWuNYdMQgIneitQbXusHLRGpr77TmEIff7K_1-zz7F35WMxVrRk3bURDOL5Jzq4xjmMRv1Epf-gY-yO-cri3OeAYbMitWm1CwyctnreMmRbvcnSgFM5qYNCHcJr76ovOgT8W1Vd3c9xge69C-K8N2SrJNVz2ME7RE75E8PSQFMAQKaoEWGWmmdX-Cd_R0yyZkDtwYDQA64Q03WX63pqqmcDgmnwsctZgCZ-co-6nCk0m7m9BQAPNTXeqP0BwkUM5fblN4YMae44bg8fOPWvHP90vxmbHMqF1z4Pb4PITQGsDYnFidjhrrChrWF_bNqRm_lLSkYSx1uU&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ