Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։
Շնորհավորական խոսքով հանդես եկան ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Իրենց ելույթներում Արման Սարգսյանն ու Գաբրիել Բալայանը նշեցին նաև, որ երկու գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցություն, ինչը արտացոլվում է ոչ միայն զորավարժությունների, այլև հանրապետության կարևորագույն միջոցառումների, պետական սահմանին մարտական հերթապահության ու զորակոչերի ընթացքում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։