Փարիզում տեղի է ունեցել Կառլ Լագերֆելդի հիշատակի երեկոն

Ամենադիտվածներ

Փարիզի Մեծ պալատում անցկացվել է “Karl For Ever” հիշատակի երեկոն: Այն նվիրված էր հանճարեղ դիզայներ Կառլ Լագերֆելդին: Արդեն մի քանի տասնամյակ Լագերֆելդը Chanel և Fendi բրենդերի ստեղծագործ տնօրենն էր, ինչպես նաև սեփական բրենդ ուներ: Նորաձևության տները, ինչպես նաև հայտնի մոդելներ, երաժիշտներ և դերասան-դերասանուհիներ հավաքվել էին մեկ վայրում պատվելու Լագերֆելդի հիշատակը:

Տեղի ընտրությունը պատահական չի եղել: Վերջին 13 տարիների ընթացքում Կառլը Մեծ պալատում էր կազմակերպում Chanel-ի ապշեցուցիչ ցուցադրությունները: Այս անգամ պալատի ձևավորմամբ զբաղվել է ռեժիսոր Ռոբերտ Կարսենը։ Վերջինս պալատը զարդարել է դիզայների արխիվային սև ու սպիտակ լուսանկարներով, քանի որ Կառլի սիրելի գույները հենց այդ երկուսն էին:

Դիզայների հիշատակը հարգելու էին եկել Chanel-ի տնօրեն Բրունո Պավլովսկին, Fendi-ի գլխավոր տնօրեն Սերժ Բրունշվիգը, ինչպես նաև նրա կոլեգաներ-դիզայներներ Վալենտինո Գարավանին և Ստելլա ՄաքՔարթնին, ամերիկյան Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրը, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, մոդելներ Ջիջի Հադիդը, Կլաուդիա Շիֆերը, Կառլի մուսա Կառա Դելևինը: Վերջինս, ինչպես նաև երգիչ Ֆարել Ուիլյամսը, դերասանուհի Թիլդա Սուինթոնը ելույթ ունեցան երեկոյի ընթացքում:

 

Ամենաթարմ