Ավելի քան 20 մարդ է տուժել Փարիզի կենտրոնում գազի արտահոսքից առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ փարիզյան ոստիկանության տվյալներին հղումով։
BFM–ի տվյալներով՝ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը որոտացել է Թրևիս փողոցում տեղակայված հացաբուլկեղենի փռում։ Վերջինը շաբաթ օրերը չի աշխատում։
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ առաջին հարկում գտնվող բոլոր հաստատությունները փոշիացվել են, շրջակա շենքերի պատուհանները՝ փշրվել։
Հրշեջ ծառայությունն սկսել է տարհանել հարևան շենքերի բնակիչներին։ Փողոցի մեծ մասը փակվել է։ Հրդեհը մարել դեռևս չի հաջողվում։ Ժամանել է փրկարար ծառայության ուղղաթիռ։